Առողջ կին
Կանանց միջին տարիքի ճգնաժամը
Ի՞նչ նշաններով կարելի է հասկանալ` ճգնաժամ է, թե ոչ, երբ մտածում եք, որ ծերանում եք, երիտասարդությունն անցավ, տարիներն իրենցն անում են, երբ այլևս ոչինչ չեք ուզում, ամեն ինչ նյարդայնացնում է, սարսափում եք ապագայի մասին մտածելուց:
Առողջության, անձնագրային տարիքի կամ «դուք գիտեք` կյանքի կեսն ապրել եմ, ես այլևս երբեք չեմ կարող անել այս կամ այն», «միշտ էլ կգտնվի ինձնից երիտասարդն ու գեղեցիկը» մտքեր ու արտահայտություններ: Ծանո՞թ են: Ինչո՞ւ են նման մտքեր առաջանում, ու ինչի՞ց է նման վիճակ ստեղծվում: Ինքներդ էլ գիտեք պատասխանը. տարիքը, հորմոնալ փոփոխությունները, ձեր ընտանեկան ու սոցիալական վիճակը, ահա անձնական ճգնաժամի իսկական «սադրիչները»:
Տարիք
Արդարացիորեն նկատել են, որ եթե տղամարդկանց տարիքային ճգնաժամը սկսվում է աշխատանքից, ապա կանանց դեպքում` արտաքինից:
Ինչ-որ ժամանակից հետո դեմքի քսուք գնելու համար հարկ կլինի հիշել անձնագրային տարիքը, քանի որ քսուքներ կան, որոնց վրա նշվում է` «35 տարեկան կանանց համար» կամ «40-ից բարձր»: Սովորաբար կանայք ահավոր սարսափում են ապագան պատկերացնելուց կամ էլ փորձում են բոլոր փոփոխություններն անխուսափելի չարիքի պես ընդունել: Չէ՞ որ ԶԼՄ-ներում հաճախ ես հանդիպում` «20-ից հետո մաշկը թոշնում է» կամ էլ նմանատիպ հաճախ հնչող արտահայտություններ: Սակայն ոչ մի կոսմետիկ միջոց ու պլաստիկ վիրահատություն չի կարող վերադարձնել աչքերի փայլը, մարմնի ճկունությունը, հոգու համարձակությունը և շարժումը: Մարած ու խամրած հայացքն անձնագրից ավելի խոսուն է:
Ինչ անել
Առաջին հերթին նկատված բոլոր փոփոխությունները մի վերագրեք տարիքին, փորձեք դրանց տրամաբանական բացատրություններ գտնել, ասենք` կյանքի բարդ ռիթմ, էկոլոգիա, լարված աշխատանք: Երկրորդ` փորձեք պահպանել հոգեկան առողջությունը, այսինքն` փորձեք ակտիվ զգալ ինքներդ ձեզ , ինչ-որ բանով տարվեք ու հետաքրքրվեք: Դրական ներքին տրամադրվածությունը դրական էլ ազդեցություն է ունենում արտաքին կերպարանքի վրա: Լավ տեսք ունենալ կարելի է բոլոր տարիքներում:
Հորմոնալ փոփոխություններ
Բոլորը թերևս գիտեն, որ 40-ի մոտ կնոջ օրգանիզմում կենսական պրոցեսները դանդաղում են, մկանային զանգվածը` նվազում, իսկ ճարպի քանակը` ավելանում, եթե անգամ երբեք գիրանալու հակում չեք ունեցել:
Կանայք սկսում են գիրանալ և ընդամենը մի քանի տարում կարող են ավելանալ նույնիսկ երկու չափսով:
Մինչդեռ ՀԱԿ-ի տվյալներով` ավելորդ քաշն ու սակավաշարժ կենսակերպը կրծքագեղձի, աղիքային, ձվարանների ու ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքների դեպքերի 1/3-ի պատճառն են համարվում: 40-ին մոտ կանայք պետք է հասկանան, որ պասիվ հանգիստը բազմոցին, ոչ էլ ակտիվ տնտեսական գործունեությունը` ի բարօրություն ընտանիքի, չեն անի իր համար այն, ինչին կարելի է հասնել լողի ու մարզասրահ հաճախելով ու այլ մարզաձևերով զբաղվելով:
Ի՞նչ կարելի է անել
Պետք է կարգավորել ճարպային հավասարակշռությունը: Եթե երիտասարդ տարիներին ճարպը հիմնականում կուտակվում է ազդրերի շրջանում, ապա տարիքի հետ այն տեղակայվում է փորի շրջանում: Դա կարող է ձեզ գեղագիտական առումով չանհանգստացնել, սակայն պետք է առողջության տեսանկյունից մտահոգության առիթ դառնա, քանի որ ճարպը ոչ միայն մաշկի տակ է կուտակվում, այլև որովայնի շրջանի օրգաններն է պատում: Իսկ ներքին ճարպակալման պատճառով բարձրանում է արյան ճնշումը, առաջանում են սրտային հիվանդություններ, հնարավոր է` շաքարախտ զարգանա, կամ այլ «տհաճություններ ու անհանգստություններ» ի հայտ գան: Ներքին ճարպը ոչնչացնելու համար առաջարկվում է պարբերաբար կարդիոպարապմունքներ կատարել: Այդ նպատակին կօգնեն հատուկ մարզիչները: Նույն նպատակով պետք է ամբողջությամբ վերանայվի ամենօրյա սննդակարգը, և առողջ սննդի սովորույթներ մշակվեն: Ցանկալի է, որ ինքներդ սթրեսը վերացնելու մի քանի հնարք սովորեք. չէ՞ որ ցանկացած սթրեսի ժամանակ (նույնիսկ սովորական անլիարժեք քնի դեպքում) օրգանիզմը «տագնապի» հորմոն` կորտիզոլ է արտադրում, որին հետևում է ճարպային բջիջների ակտիվ բազմացումը:
Ընտանեկան իրավիճակը
Եթե կինը 30-ն անց էու դեռևս ամուսնացած չէ, երեխա չունի, ապա նրա համար գլխավորը դառնում է երեխա ունենալու հարցը, քանի որ կնոջ վերարտադրողական տարիքը շատ ավելի կարճատև է, քան տղամարդունը: Այդ մտահոգության ֆոնին էլ կարող է անկումնային տրամադրություն ու ճնշվածություն առաջանալ, իսկ 20-ամյա երիտասարդ կնոջ հետ համեմատվելն էլ լրիվ դեպրեսիայի մեջ կգցի ձեզ: Թվում է, թե կյանքը դատարկ է, ու ոչնչով չես կարող լցնել, այն ինչ ունես, այլևս չի բավարարում, իսկ նորն էլ չկա…
Իսկ ամուսնացած կանանց մոտ էլ ուրիշ խնդիր է առաջանում. երեխաները հասուն են, ու ժամանակն է, որ առանձնանան: Այդ դեպքում ամուսինները սկսում են անընդհատ կռվել, չէ՞ որ հիմա կարծես եկել է հին խնդիրները պարզաբանելու ժամանակը, որոնց մասին տարիներ շարունակ լռել են: Երբեմն թվում է, որ կողքիդ լրիվ անծանոթ մեկն է: Ի դեպ , դա խիստ վտանգավոր է ընտանիքի համար: Եթե կուտակված խնդիրները հարկ է լուծել, ինչը ցավոտ է ու տհաճ, ապա անհաջող «պարզաբանումներն» էլ կարող են հանգեցնել ամուսնալուծության:
Ի՞նչ անել
Ճգնաժամը հաճախ ուղեկցվում է անձի ու հարաբերությունների վերակառուցմամբ, դրանից չես փախչի, չես թաքնվի: Ազնվորեն ինքներդ ձեզ խոստովանեք` ինչն է ձեզ ձեր հարաբերություններում բավարարում, ու ինչը` ոչ: Պատմեք զուգընկերոջն այդ մասին: Փորձեք խոսել ու հասկացնել, որ այդ ամենը ձեզ համար շատ կարևոր է: Իսկ հետո ուշադրություն դարձրեք` արդյոք ձեր ամուսինը փորձո՞ւմ է ինչ-որ բան փոխել: Որակյալ հարաբերությունների համար անհրաժեշտ է, որ ամուսինները համաձայնեն միմյանց հետ ոչ միայն խոսքով, այլև գործով:
Իսկ եթե ճգնաժամային տարիքում միայնակ եք, փորձեք հասկանալ` ձեզ ընկեր պե՞տք է, թե՞ ոչ, ի՞նչ հարաբերություններ եք նախընտրում, ի՞նչ կարող եք անել, որ այդպիսի տղամարդու հանդիպեք:
Սոցիալական վիճակը
Ընդունված է կարծել, որ տղամարդու միջին տարիքի ճգնաժամը ինքնուրույնության ու նպատակների բացակայությունն է : Իսկ ժամանակակից 40-ամյա աշխատող կանանց մոտ այդ թեման նույնպես կարող է ճգնաժամի պատճառ դառնալ:«Ինչի՞ եմ հասել այս կյանքում, ի՞նչ է լինելու հետո» հարցերի պատասխանները միշտ չէ, որ բավարար կարելի է համարել: Իրավիճակը սրվում է, երբ 45-ից հետո դժվարանում ես գտնել լավ վարձատրվող աշխատանք: Փորձառու և ուսյալ կանայք ավելի նվազ եկամուտներ ունեն, քան երիտասարդներն ու տղամարդիկ: Դա չպահանջվածության ու անպետքության զգացում է ստեղծում, ինչը կարող է բացասական վերաբերմունք ձևավորել կյանքի նկատմամբ:
Ի՞նչ անել
Առաջին հերթին ուշադրություն դարձրեք ձեր ձեռքբերումներին: Եթե հատուկ հաջողություններ չունեք, զբաղվեք ձեր սիրած գործով ու փորձեք ձեր ոլորտի լավագույն մասնագետ դառնալ: Առժամանակ տնային հոգսերի մի մասը թոթափեք (խնդրեք մտերիմներին օգնել ձեզ այդ հարցում), ձեր հոգու համար այցելեք խմբակ, որի համար երբեք ժամանակ չեք ունեցել: Փորձեք աշխատավայրում չափից ավելի չհոգնել, ժամանակ առ ժամանակ լիարժեք հանգիստ կազմակերպեք:
Եթե հարմար տեղ չեք գտնում, եթե մտածում եք ձեր գործը ստեղծելու մասին, մի վարանեք, մի վախեցեք:
Ամփոփում
Միջին տարիքի ճգնաժամը կարող է այն տպավորությունը ստեղծել, այն զգացումը, որ ժամանակն անվերջ չէ, ու այդ ժամանակ հատկապես սուր է զգացվում «Ինչո՞ւ եմ ապրում, ո՞ւր եմ գնում, ինչի՞ եմ ուզում հասնել, ի՞նչն է այժմ կյանքում կարևոր» հարցերի պատասխանների կարևորությունը: Ու այդ հարցերի պատասխաններից որոշվում է ձեր հետագա կյանքի ընթացքը: Ինչ-որ մեկը փոխում է մասնագիտությունը, ուրիշներըը` ամուսնալուծվում , ամուսնանում, երեխա ունենում, սիրեկան պահում, նկարել, ծեփել կամ հուլունքագործություն սովորում:
Պահի երջանկությունն ու միաժամանակ դժվարությունն այն է, որ հիմա ամեն ինչ ձեր ձեռքում է, ձեզնից է կախված: Ինչպես ապրել` որոշում եք դուք, միայն ու միայն: Իսկ եթե ինքներդ չեք կողմնորոշվում, չեք հասկանում` ինչպես վարվել, ելքը, բնականաբար, դժվարին է: Այդ դեպքերում թերևս հոգեբանի օգնություն է անհրաժեշտ: Նա, իհարկե, կյանքի նոր նպատակների դեղատոմսեր չի տա, բայց կօգնի վերլուծելու ինքներդ ձեզ, հասկանալու ձեր ներուժը, միասին ելք կգտնելու այդ վիճակից, միաժամանակ մտնելու նոր կենսաշրջան: Թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մոտ միջին տարիքի ճգնաժամն ուղեկցվում է անհատականության ու հարաբերությունների վերակառուցմամբ: Եթե դա ավելի երջանիկ կյանքի հանգեցնի, ուրեմն ճգնաժամը ձեզ օգուտ է տվել:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն